Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145-րդ կմ-ին «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդ Զուրաբի Մաթևոսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
13 Սեպտեմբեր, 2023 14:58
443