Իրաք կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻՀ բնակեցման, քաղաքաշինության և տարածքային կառավարման նախարար Բանկին Րիկանիի, ինչպես նաև ԻՀ առևտրի նախարար Ասեր Դաուդ Սալման Ալ-Ղուրեյրիի հետ։

 

Բանկին Րիկանիի հետ քննարկվել են քաղաքաշինության և հարակից ոլորտներում համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 

Ասեր Դաուդ Սալման Ալ-Ղուրեյրիի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, առևտրաշրջանառության ընդլայնմանը և ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք հարցերի։

 

Քննարկվել է նաև Իրաքում կայանալիք տնտեսական միջոցառումներին հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը։

 

Երկուստեք կարևորվել է նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ապահովումը։

912