Երեկ տարբեր զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ աճուրդով կօտարվեն Բժշկական համալսարանին պատկանող շենքերը, իսկ նյութին կցվել են Երևանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի լուսանկարները:

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:

Իրականում Կառավարության երեկվա նիստի ժամանակ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին:

Գույքը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել: ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում.- նշվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

574