Աղդամ-Ասկերան ճանապարհով Կարմիր խաչի հումանիտար բեռն արդեն Ստեփանակերտում է
ՌԴ խաղաղապահները գրել են․ «Կարմիր խաչի առաջին մեքենաները, խաղաղապահների ուղեկցությամբ, անցել են Աղդամ–Ստեփանակերտ ճանապարհով, գտնվում են Ղարաբաղի մայրաքաղաքում և բեռնաթափվում են ԿԽՄԿ-ի պահեստում։ Բեռը ներառում է մանկական տակդիրներ, ներարկման փաթեթներ և կաթիլայիններ: Ներկայումս ԿԽՄԿ երկրորդ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ՝ խաղաղապահների ուղեկցությամբ, որը առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետով։
Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել հումանիտար օգնության մատակարարումը»։
18 Սեպտեմբեր, 2023 14:56
898
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
16 Ապրիլ, 2026 21:02
Իսրայելը 30 պաղեստինցիների մարմիններ է հանձնել ԿԽՄԿ-ին
16 Հոկտեմբեր, 2025 15:09
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրներին
24 Սեպտեմբեր, 2025 23:13