Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։ Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ, սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։ Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝ ձկան ձողիկներ` 5 կգ, հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։ Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:
18 Սեպտեմբեր, 2023 20:45
680
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
11 Հունիս, 2026 11:59
Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
12 Մայիս, 2026 11:30
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը
30 Ապրիլ, 2026 15:45
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը
14 Հունիս, 2026 17:30
Կիբեռանվտանգության ոլորտում արդյունքները դեռևս բավարար չեն, անելիքները շատ են. Արփինե Սարգսյան
13 Փետրվար, 2026 13:20
Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը․ վարչապետի տեսանյութը
08 Նոյեմբեր, 2025 10:30