Դոնալդ Թրամփի այսօրվա հայտարարությունն իրապես չափազանց կարեւոր էր, Արցախյան հարցը այս մակարդակով երբեք Կոսովոյի հետ նույն համատեքստում չի դիտարկվել, այսօր Նյու Հեմշիրում Թրամփն ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը։

Ստորեւ բառացի մեջբերումը Թրամփի այսօրվա ելույթից.

Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայում էի, մենք Օհայում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի եւ Սերբիայի դեպքում, դուք կարո՞ղ եք ինձ հավատալ եւ մենք դա արել ենք, փրկել ենք կյանքեր։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի Ֆեյսբուքի էջից:

1201