Ադրբեջանցիները՝ զինված ուժերը, հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում. Թաթուլ Հակոբյան
«Ադրբեջանցիները՝ զինված ուժերը, հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում՝ Արմենավան, նախկին՝ Կրկժան, և Աջափնյակ, նախկին՝ Մալիբեյլու»: Այս մասին հայտնում է լրագրող Թաթուլ Հակոբյանը նշելով, որ կրակոցները, որի մասին հաղորդում են օգտատերերը, տեղի է ունենում Ստեփանակերտից Շուշի տանող Արմենավանի հատվածում:
Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները դեռ երեկվանից են հաստատվել այդ հատվածներում։
21 Սեպտեմբեր, 2023 17:16
900