ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր, առավել քան երբևէ, երբ կանգնած ենք մի կողմից արտաքին, մյուս կողմից` ներքին սպառնալիքների դեմ, որոնք հստակորեն ուղղորդված են արտաքին ուժերի և ուժային կենտրոնների կողմից, մեզ ոչինչ չի մնում անելու, քան առավել զգոն լինելը. չմոռանանք, որ մենք բոլորս երբեք այսքան մոտ չենք եղել և մեզ համար հասանելի չի եղել քաղաքականության` հատկապես արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, դրանց հանգուցալուծման ընթացքի, առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նախկինում անդրկուլիսյան քննարկումներից մինչև քաղաքական բանակցություններ անց են կացվել սև վարագույրից այն կողմ` ՀՀ քաղաքացիների համար անհասանելի ու անհասկանալի դարձնելով շատ իրողություններ` ստեղծելով անորոշության, վախի ու անվստահության մթնոլորտ։

Այսօր ՀՀ քաղաքացին իրացնում է այդ իրավունքը։ Եվ քաղաքացին է իրավամբ ինքնիշխանության ու անկախության առաջին կրողը, առաջամարտիկը ու պահապանը։

Ես, որպես ՀՀ քաղաքացի, կատարել եմ իմ ընտրությունը, որն աներկբա է` հետևել ՀՀ Վարչապետին`դեպի անկախության պաշտպանության շարժումը, որը պարզապես այլընտրանք չունի»։

494