Հայրենիք ու տուն կորցնելը շատ վատ բան է, ահավոր վիճակում ենք գտնվում․ Մարտակերտի բնակիչ
Մարտակերտը տարհանել են շաբաթ օրը, վատ ենք, ինչ կարող եմ ասել, շատ վատ բան է հայրենիք ու տուն կորցնելը։ Այս մասին լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց Գորիսում գտնվող մարտակերտցի կինը։
«Գերեզմանները թողել ենք այնտեղ, վատ է, ահավոր վիճակում ենք գտնվում։ Այնտեղ տուն ունենք, հողամաս ունենք, աշխատել ենք, ամեն ինչ ունեինք»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպես են ադրբեջանցիները վերաբերվել նրանց՝ սահմանն անցնելու պահին, արցախցի կինը պատասխանեց․
«Հակարիի կամրջում նորմալ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
26 Սեպտեմբեր, 2023 15:41
347
Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել
09 Հոկտեմբեր, 2026 23:30
Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է թվային զարգացման ոլորտի առաջնահերթությունները
09 Հոկտեմբեր, 2026 23:10
2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին
09 Հոկտեմբեր, 2026 22:59