Սամանտա Փաուերը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը այսօր ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՄԶԳ մամուլի ծառայությունը: Նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։ Փաուերի հետ Բաքու է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
Այցի ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կանդրադառնա նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության հեռանկարներին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։
27 Սեպտեմբեր, 2023 20:33
635
Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երևանում ժենգյալով հաց պատրաստեց (տեսանյութ)
09 Հուլիս, 2024 16:58
Հարավային Կովկասում է տեղակայվել ԱՄՆ ՄԶԳ Բնական աղետների արձագանքման խումբը. Փաուեր
28 Սեպտեմբեր, 2023 23:59
ՏԿԵ նախարարն այցելել է «Արմփաուեր» ընկերություն, ծանոթացել կայանի գործունեությանը, արդյունքներին
04 Ապրիլ, 2025 23:05
Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի անձնակազմին
22 Հուլիս, 2024 20:17
Մենք ցանկանում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը օգնությունից տեղափոխել առևտուր․ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար
22 Հուլիս, 2024 19:45