«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ձեզ հնարավորություն է ընձեռում օրական ընթացող տեղական էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու իրավունք.
Գնացք թիվ 684/687 Երեւան-Գյումրի-Երեւան
Գնացք թիվ 686/685 Երեւան-Գյումրի-Երեւան
Գնացք թիվ 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի
Գնացք թիվ 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս
Գնացք թիվ 6512/6517 Երասխ-Երևան-Երասխ
Գնացքով ճանապարհորդելու համար խնդրում ենք տրամադրել ձեր անձնագիրը գնացքում գտնվող տոմսերի տեսուչին: Գնացքների ժամանակացույցին և ճանապարհորդության կանոններին կարող եք ծանոթանալ կայարանների տեղեկատվական գրասեղանում, գնացքներում տոմսերի տեսուչների հետ և Ընկերության կայքում՝ https://www.railway.am/ru»: