
Քիչ առաջ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ՝ առանց պաշտոնական հաստատման, պետական համակարգում ունեցած սեփական աղբյուրներին հղում անելով հայտնել են, որ նշանակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներկայացուցիչ, որը հայ է, ԼՂ բնակիչ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս Սարգիս Գալստյանն է:
Գալստյանը, որն Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտում Բաքվի ներկայացուցիչ - ԼՂ պարետ, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրն է և ըստ հայկական մեդիա տիրույթում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Սարգիս Գալստյանը եղել է ԼՂ Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմի պաշտոնյա, Շուշիում ունեցել է մի քանի սեփականություն, այդ թվում՝ «Անի Շուշի Պլազա» հյուրանոցային համալիրը: