Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի Համացանցի ազատության վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է մնալ «ազատ» երկրների շարքում։

Այդ ցանկում Հայաստանը ազատ համացանցով երկրների տեղը կիսում է ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Ճապոնիայի, Իսլանդիայի և Հարավ-Աֆրիկյան հանրապետության հետ։ 

Զեկույցի համաձայն՝ «թեև Հայաստանում առցանց միջավայրը մնում է բաց, ինտերնետի ազատությունը հաշվետու ժամանակահատվածում մի փոքր նվազել է, ինչը մեծապես պայմանավորված է 2022 թվականի երկրորդ կեսին ադրբեջանական զորքերի կողմից հայկական տարածքներ ներխուժման, ինչպես նաև հաքերային հարձակումների ավելացման հետ»,- ասվում է զեկույցում։

Դրական զարգացում է կառավարության կողմից Քրեական օրենսգրքի նոր տարբերակի ընդունումը, որը վերացնում է «ծանր վիրավորանքի» համար քրեական հետապնդումը, որը հաստատվել էր նախորդ տարի, որը բազմաթիվ վեճերի ու քննադատությունների առիթ դարձավ։

Հայաստանը հավաքել է 72 միավոր, որը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ մուտքի խոչընդոտում՝ 19 միավոր, բովանդակության սահմանափակում՝ 28 միավոր, օգտատերերի իրավունքների խախտում՝ 25 միավոր։

Տարածաշրջանում Հայաստանին 77 միավորով շրջանցել է Վրաստանը։

«Ոչ ազատ» երկրների ցանկում մնացել են Թուրքիան (30 միավոր), Ադրբեջանը (37 միավոր) և Իրանը (11 միավոր): Այս խմբում է նաեւ Ռուսաստանը՝ 21 միավորով։

Զեկույցում նշվում է, որ գլոբալ ինտերնետի ազատությունը նվազում է արդեն 13 տարի անընդմեջ՝ իրավիճակը վատթարացել է 27 երկրներում, բարելավվել՝ 22-ում։

Զեկույցում ասվում է, որ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիան կարող է օգնել առցանց ապատեղեկատվության տարածմանը:

Տեխնոլոգիապես տիրապետող ավտորիտար կառավարությունները փորձել են ամրապնդել գրաքննության համակարգերը՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաներ, որոնք կոչվում են «չաթբոտներ»:

382