Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին։ Տեղեկությունը հայտնում է Miran Press Telegram-ալիքը:

 

«Մեր ուժերը մարտական են տրամադրված և անխնա պայքարելու են ահաբեկիչների, մեր սահմանների մոտ ԻՊ ներկայության դեմ»,- ասել է Մուսավին:

 

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ են ընթանում նաև Իրանի հարակից մասում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Իրանի անվտանգությունն ապահովելու համար երկրի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունը:

 



 

253