![](https://araratnews.am/admin/images/1697097016.jpg)
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարները կողմ են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանակցություններին եւ հրադադարին, նախարարները կքննարկեն հակամարտության վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը համաձայնեցնելու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
«Այսօր մենք անդրադարձել ենք այդ թեմային, տեսնենք մինչեւ [ԱՊՀ] գագաթաժողովը կլինի՞ հնարավորություն համաձայնեցնելու մի ինչ-որ ընդհանուր դիրքորոշում՝ պաշտոնապես ներկայացնելու համար։ Բայց բոլորը համակարծիք են, այսօր մենք դա քննարկել ենք նեղ կազմով, որ պետք է անհապաղ դադարեցնել այդ հակամարտությունը, հետեւել միջազգային հումանիտար իրավունքին, թույլ չտալ որեւէ ահաբեկչություն, ուժի կիրառում, որից կարող են տուժել եւ արդեն տառապում են երկու կողմերի մեծ թվով քաղաքացիական անձինք»,- ասել է նա։
«Մենք հուսով ենք, որ հենց որ հակամարտությունն ավարտվի, բոլորը լրջորեն կվերաբերվեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման կատարմանը Պաղեստինի պետության ստեղծման մասին՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք հավանության են արժանացել Միավորված ազգերի կազմակերպությունում»,- ասել է նա։