Ադրբեջանցի ծայրահեղականն ընդամենը վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ Իվանովոյի բնակչին դաժան ծեծի ենթարկելու համար, ով կորցրել է աշխատունակությունը և այժմ դիմել է հաշմանդամության համար, գրում է ռուսական Mnogonational տելեգրամ-ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։ Ադրբեջանցի Ղալիբ Հասանովը, որը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, գտնվելով տնային կալանքի տակ՝ ըստ ՌԴ քրեական օրենսգրքի 282.2-րդ հոդվածի «Ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում», «կաստետով» ծեծել է տեղի բնակիչ Վլադիմիրին, որը Հասանովի երեխաներին նկատողություն է արել իր ավտոմեքենայի վրա քարեր նետելու համար։
Հասանովը ծեծը ուղեկցել է «Չես ապրելու, ռուս խոզ» արտահայտություններով:
Ադրբեջանցին արդարացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով՝ «Սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք»։ Սակայն 112-րդ հոդվածի «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» մեղադրանքը հնարավորինս մեղմվել է՝ խուլիգանական դրդապատճառները հանվել են պատժից, հանվել է «կաստետի» պահը, բաև հաշվի չի առնվել Հասանովի ակնհայտ ազգային ատելությունը ռուսների նկատմամբ։
Ծայրահեղական էթնիկ հանցախմբի կազմակերպիչ Ղալիբ Իսմայիլ օղլին երկու հոդվածներով (282.2 և 112) ստացել է ընդամենը վեց ամսվա ազատազրկում, 300 հազար ռուբլու տուգանք՝ 5 տարում մարելու ժամկետով և տուժած Վլադիմիրին 70 հազար ռուբլի փոխհատուցելու պարտավորություն՝ օատճառած բարոյական վնասի համար։