Հրդեհ է բռնկվել Երևանի Շամպայն գինիների գործարանում
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։
Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային համակարգի վակուումային խողովակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ):
Տուժածներ չկան։
20 Հոկտեմբեր, 2023 23:49
1920
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին․ տեսանյութ
11 Նոյեմբեր, 2026 20:36
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի հանգամանքները
11 Նոյեմբեր, 2026 17:45
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. «Երևանի ավտոբուս»
11 Նոյեմբեր, 2026 09:45
Բյուջեն սկսվում է Նոր տարվա զանգերի, շամպայնի բաժակը բարձրացնելու պահից. վարչապետ (տեսանյութ)
08 Հունվար, 2026 12:18
Պետք է ոչ թե ապացուցենք, որ շամպայնը, կոնյակը մենք ենք ստեղծել, այլ արձանագրենք, որ այդպիսի բան ի բնե չէր կարող լինել․ Վարչապետ
31 Հոկտեմբեր, 2024 16:02
2024-ին Ռուսաստանում գինին ու շամպայնը կթանկանան
28 Նոյեմբեր, 2023 18:27
Երեւանում կայացել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ
17 Դեկտեմբեր, 2020 17:52