Ազգային ժողովոը քննարկեց կառավարության կողմից ներակացված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշախտանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նա նշեց, որ նախագիծը հեռավար աշխատանքի մասին է՝  ժամանակակից մեխանիզմներով ապահովել աշխատանքի հարաբերության կարգավորումը: Նա ասաց, որ երկրորդ ընթերցումում կատարվել են փոփոխություններ, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են:

«Որոշ գործատուների կամ աշխատողների  համար հստակ չէր սահմանումը հեռավար աշխատանքի ժամանակ պարտականություններ կատարելուց աշխատանքի վայր ներկայանալը կամ վերադառնալը, արդյոք համարվո՞ւմ է  գործուղում թե ոչ։ Սահմանել ենք, որ դա գործուղման նման հասկացություն չէ, կիրառելի չէ»,-ասաց նա և նշեց, որ նախագծով սահմանվել է, թե ինչ  է ներկայացնում հեռավար աշխատանքը:

491