ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներին և քույրերին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների իրավական կարգավիճակից, հայտնեց, որ Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով բռնի տեղահանված ԼՂ բնակիչներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։
Վարչապետը հավելեց․ «Մենք դա անում ենք արձանագրելու համար՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի նաև և՛ տեղական, և՛ միջազգքային առումով նրանց իրավունքները պաշպանելու հնարավորությունները ավելի ընդլայնվեն»։
Վարչապետը անդրադառնալով հարցին, թե ինչու է ԼՂ բնակիչներին օգնություն հատկացվում Կառավարության որոշումներով, նշեց, որ օրենքներ ընդունելու տեւողությունը ավելի երկար է։
25 Հոկտեմբեր, 2023 20:54
1243
«Reno»-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է հողաթմբերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
15 Օգոստոս, 2026 23:17
Բացահայտվել է բնակարանային գողություններ կատարող 20 հոգանոց հանցախում
15 Օգոստոս, 2026 23:01
Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ
15 Օգոստոս, 2026 22:29