Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի այցը մեր երկիր, ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության շատ լայն շրջանակ կա, որն ընդգրկում է թե՛ ժամանակակից արվեստի, թե՛ մշակութային ժառանգության պահպանության ոլորտները: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտը մեր կարևորագույն խնդիրներից է. այն հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության վտանգման առումով։

 

473