Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. ԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը:
«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:
Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,- ասված է ՀՀ ԱՆ հայտարարության մեջ:
28 Հոկտեմբեր, 2020 22:46
830
Ողբերգական դեպք՝ Երևանում. Հանրապետական ծննդատանը մահացել է 20-ամյա ծննդկան
26 Օգոստոս, 2022 16:24
Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 449 երեխա
01 Օգոստոս, 2022 16:12
Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 357 երեխա
02 Մայիս, 2022 15:23
Հալեպի հրետակոծությունից հինգ բնակիչ է մահացել
08 Ապրիլ, 2021 20:41
Հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին կտրամադրվի ժամանակավոր կացարաններ
18 Նոյեմբեր, 2020 02:51
Դավիթ Բեկ գյուղի հրետակոծության հետևանքները (տեսանյութ)
08 Նոյեմբեր, 2020 02:10