Լիոնել Մեսսին ռեկորդային՝ 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»
Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի 36-ամյա ավագը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով ստացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը:
Նախորդ մրցաշրջանում Մեսսին, խաղալով ՊՍԺ-ում, դարձավ Ֆրանսիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը:
Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին հաղթել է ԱԱ-2022-ում: Նա հեղինակել է 7 գոլ, դարձել մրցաշարի երկրորդ ռմբարկուն և ճանաչվել Կատարում կայացած աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Սա Մեսսիի 8-րդ և ռեկորդային «Ոսկե գնդակն» է։ Ֆուտբոլային հանճարը մրցանակին արժանացել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2022/23թթ.։ Նրա ամենամոտ հետապնդող Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակին արժանացել է 5 անգամ։
31 Հոկտեմբեր, 2023 14:11
1716
Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին ԱԱ 2026 խաղից հետո
24 Հունիս, 2026 14:09
Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժոսպենը
23 Մարտ, 2026 12:49
Ուրախ եմ, որ նորից խաղում եմ. Լիոնել Մեսսի
14 Հոկտեմբեր, 2023 20:10
Մեսսին հեռացել է Արգենտինայի հավաքականից
21 Հուլիս, 2026 11:42
Անկեղծ ասած, նրանք ավելի լավն էին. Մեսսին մեկնաբանել է եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը
20 Հուլիս, 2026 11:50
2007-ին Մեսսին լողացնում էր փոքրիկ Յամալին․ 19 տարի անց նրանք Մունդիալի եզրափակչում են՝ որպես մրցակիցներ
20 Հուլիս, 2026 00:28