Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհին. լուսանկար
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու։
ՌՈ-ն միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

02 Նոյեմբեր, 2023 03:10
994
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
09 Հունիս, 2026 19:35
Կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
18 Ապրիլ, 2026 16:17
Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
25 Փետրվար, 2026 15:27
Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին
10 Նոյեմբեր, 2024 16:56
Գողթ և Գեղաշեն համայնքներում շուտով շահագործման կհանձնվեն նորակառույց մանկապարտեզները
22 Հուլիս, 2021 18:06
Սպանություն՝ Գեղաշեն գյուղում (լուսանկարներ)
16 Հունիս, 2021 15:49