Աորտայի անևրիզման աորտայի նորմալ չափսի լայնացումն է: Դա մի կլինիկական վիճակ է, որը տևական ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ, սակայն անսպասելիորեն պատռվելու դեպքում կարող է մահացու լինել: Ամենից հաճախ հանդիպում է որովայնային աորտայի անևրիզման:

Վիրահատություն հիմնական ձևը տարիներ շարունակ եղել է բաց լայնածավալ վիրաբուժական միջամտությունը, սակայն բժշկությունը զարգանում է և այսօր հնարավոր է անգամ խոշոր անևրիզմաների ներանոթային վիրահատություն անցկացումը:

Այդ մեթոդը հնարավորություն է տալիս խուսափել բաց վիրահատության հնարավոր բարդություններից, ինչպես նաև ապահովում է բուժառուի շուտափույթ ապաքինումը: «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում օրերս կատարվել են երկու վիրահատություններ` որովայնային աորտայի առանձնահատուկ խոշոր անևրիզմաների ( 7 և 10 սմ ) էնդովասկուլյար պրոթեզավորումներ:

Միջամտություններն անց են կացվել ռեգիոնար անզգայացման պայմաններում: Մեր հմուտ մասնագետների հսկողության ներքո բուժառուներն ընդամենը 2 օր բժշկական կենտրոնում անցկացնելուց հետո դուրս են գրվել և ապաքինման հետագա ընթացքում հսկվելու են ամբուլատոր պայմաններում:

434