Հայէկոնոմբանկի կողմից Guru քարտապանների համար անցկացվող մրցույթին մնացել է 3 շաբաթ:
Խաղարկվում են հետևյալ մրցանակները.
- Ուղեգիր դեպի Մալդիվներ՝ 5 աստղանի հյուրանոց՝ նախատեսված 2 անձի համար,
- 20 AEB Նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 50.000 դրամ արժողությամբ,
- 3 հատ iPhone 15 սմարթֆոն։
Մրցույթին կարող են մասնակցել Բանկի AEB Guru և AEB Guru Travel քարտապանները, ովքեր մինչև նոյեմբերի 30-ը կկատարեն 50,000 դրամ և ավելի գումարային արժեքով անկանխիկ վճարում: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:
Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:
Մանրամասները՝ հղմամբ:
AEB Guru քարտերը համալրված են բազում առավելություններով՝
- 0,5-1% cashback յուրաքանչյուր կատարված անկանխիկ վճարման համար
- Մինչև 50 օր անտոկոս ժամանակահատվածով վարկային գիծ
- Քարտային դրամային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք՝ 4%
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AEB Guru Travel քարտերը նաև տալիս են լայն հնարավորություններ ճանապարհորդելիս՝
- Անսահմանափակ անվճար մուտք օդանավակայանների business սրահներ
- Concierge 24/7 աջակցություն
- Fast Track անվճար ծառայություն և բազում այլ հնարավորություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Քարտերը կարող եք պատվիրել ինչպես բանկում, այնպես էլ AEB Mobile հավելվածի օգնությամբ:
Անկանխիկ գործարքներով դեպի երազանքներիդ ճամփորդություն: