Ուրուգվայի նախկին նախագահներն ասել են, որ համերաշխ են հայերի հետ
Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին:
Արգենտինական Infobae կայքը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) եւ Խոսե Մուխիկան (2010-2015):
Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում եւ վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019 թվականին հանդիպել էր Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ: Այն ժամանակ Պոուն Ուրուգվայի Սենատի անդամ էր:
mediamax.am
29 Հոկտեմբեր, 2020 16:43
476
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
18 Փետրվար, 2026 21:59
Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
28 Հունվար, 2026 13:14
ՄԻՊ-ն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարը
26 Հունվար, 2026 14:28