Եվրո-2024-ի որակավորման փուլի նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերն սպառվել են։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:

521