Մեր որոշ գործընկերների թվում է՝ Ազգային ժողովը չի գործում կամ իր լիազորությունները լավ չի կատարում և որպես այդպիսին կարելի է գալ Ազգային ժողով և ասել, որ այսինչ ժամանակահատվածում կլինի, հետո ասել՝ լավ, ոչինչ, բայց նման բան չի կարող լինել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա նշեց, որ էլ չի խոսում ամենատարբեր համակարգերի մասին, որտեղ շատ տարօրինակ վիճակ է: «Ամենօրյա զանգեր ենք ստանում, տարբեր բաներ ենք ստանում, հիվանդանոցներում մարդկանցից առձեռն գումար են ուզում, չգիտես ինչու այդ հիվանդանոցներ չեն մտնում, չեն ստուգում, չգիտես ինչու ոչ մի հսկողություն չկա: Տարատեսակ համակարգերում հատկապես միջին ու ցածր օղակը ինչ-որ իրեն շատ ազատ է զգում, ինչ-որ տարատեսակ ալիքներ են գալիս ինֆորմացիոն հոսքի, որը ինձ վատատեսական է տրամադրում այն աշխատանքի մասին, որը ունենք անելու»,- ասաց նա և նշեց, որ սա մեծագույն խնդիր է: