Ցույց տվեցինք ցանկություն՝ հաղթել այս խաղում․ Չանչարևիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի՝ Ուելսի թիմի հետ հանդիպումը
Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի՝ Ուելսի թիմի հետ հանդիպումը։
«Շատ ուրախ եմ, որ մեր թիմն այդքան լավ խաղաց։ Ցույց տվեցինք ցանկություն՝ այս խաղում հաղթելու։ Ապացուցեցինք, որ արժանի ենք ԵԱ-ում խաղալու։ Միգուցե՝ Լատվիայի հետ խաղը խանգարեց հասնելու դրան։
Մեր հավաքականն ապացուցեց, որ կարող է մեծ հանդիպումներ անցկացնել, խաղալ ուժեղ ընտրանու դեմ։
Ուրախ եմ մեր խաղի համար, բայց ափսոսում եմ, որ այսպիսի արդյունք գրանցվեց։ Շատ պահեր ունեցանք, բայց չստացվեց դրանցից օգտվել, հուսով եմ՝ Խորվաթիայի հետ խաղում կստացվի»,- ասել է Չանչարևիչը խաղից հետո:
19 Նոյեմբեր, 2023 14:21
1123
Հայաստանի հավաքականի դարպասապահն ապաքինվել է
11 Փետրվար, 2025 15:39
Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի
19 Հոկտեմբեր, 2026 16:21
Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին
04 Հոկտեմբեր, 2026 21:31
Մեկնարկում է Ազգերի լիգայի 4-րդ տուրը
04 Հոկտեմբեր, 2026 15:25