SunExpress ավիաընկերության ինքնաթիռը Ֆրանսիայից թռել է Թուրքիա՝ «մոռանալով» 30 ուղևորի

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել SunExpress ավիաընկերության Փարիզ-Իզմիր չվերթի ժամանակ. Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում Sunexpress-ի 30 ուղևոր է մնացել, հայտնում է Airporthaber-ը։
SunExpress-ի չվերթը, որը պետք է թռչեր Փարիզից տեղական ժամանակով ժամը 17:00-ին, հետաձգվել է։ Հայտնի է դարձել, որ ինքնաթիռը օդ է բարձրանալու ժամը 20:00-ին։ Օդանավակայանում սպասող ուղևորներն ասել են, որ թեև մեկնման ժամըմոտեցել է, սակայն էկրաններին գրանցման մասին տեղեկություն չի եղել։
Երբ թռիչքի ժամը եկել է, ուղևորները, ռադիոտեղորոշման հավելվածում չվերթի կարգավիճակը ստուգելիս, նկատել են, որ SunExpress-ի ինքնաթիռը օդ է բարձրացել։ Քիչ առաջ այն վայրէջք է կատարել Իզմիրում։
Հայտնի է դարձել, որ Sunexpress-ը ուղևորներին տեղավորել է հյուրանոցում և տեղափոխել հաջորդ չվերթ։
20 Նոյեմբեր, 2023 02:41
711
Վաշինգտոնում կանխվել է ինքնաթիռների բախումը
29 Մարտ, 2025 22:29
Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփե՛ք այդ ինքնաթիռը․ Սիմոնյան
04 Մարտ, 2025 12:55
Սուդանում ռազմական ինքնաթիռն ընկել է տան վրա. բարձրաստիճան զինվորականներ և 19 բնակիչներ զոհվել են
26 Փետրվար, 2025 13:47