Տրանսպորտի տեղադիրքի սարքերի տեղադրման աշխատանքները այս շաբաթ կավարտվեն, ընդհանուր թվով 450 սարք տեղադրված կլինի: Այն ավտոբուսները որոնք չեն ունենա տեղադիր սարք, դրանց համար պետք է հայտարարվի նոր մրցույթ, քանի որ ձեռք բերված սարքերը վերջացել են:
«Ժոնգ տոնգ» ավտոբուսների վրա տեղադիրքի սարքերը ամբողջությամբ տեղադրված կլինեն այս շաբաթ: Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցեցին տրանսպորտի վարչությունից
Քաղաքապետը նշեց, որ նոր մրցույթ կհայտարարվի և հետաքրքրվեց, արդյոք Googl-ի գործընկերների հետ հնարավոր է եղել կապ հաստատել, որ այնտեղ էլ տեղադրվի ավտոբուսների շարժը:
Տրանսպորտի վարչությունից պատասխանեցին, որ երբ վերջնական տեղադրվի 450 սարքերը կդիմեն, քանի, որ մեծ կազմակերպությունների հետ աշխատելը բարդ է, նրանց պատրաստի ապրանք պետք է տալ: