Այսօր՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:
shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են դին կախված՝ ծառի մոտ անցկացված գազատար խողովակից և մոտեցրել դիատարին:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական տեղեկությունների, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել:
Դեպքի վայրում մահացածի հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր, փրկարարներն ու ոստիկանները նրանց օգնություն են ցուցաբերել: