Այսօր վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին, այդ թվում՝ 

1.Ինչու՞ չեք մաքրում պետական ապարատը այն անձանցից, որոնք վնաս են հասցնում երկրի անվտանգությանը և տնտեսությանը։

2.Ինչո՞ւ չեք խզում այն բոլոր պայմանագրերը, որոնք վնասում են երկրի տնտեսությանը, ենթակառուցվածքներին, ինչու ոչ՝ նաև անվտանգությանը։

3.Ինչո՞ւ բանակում չեն կիրառում զարգացած երկրների, ինչպիսին Շվեյցարիան է, մոդելը։

 

«Պիտի ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ մեր ՀՀ բանակում հսկայածավալ բարեփոխումեր են կատարվում և այդ թվում բարեփոխումներ տեղի են ունենում միջազգային փորձը ուսումնասիրելով: Մենք վերջերս ներդրել ենք 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, երբ որ, ըստ էության, մեր պահեստազորը մասնակցի 24-օրյա վարժանքներին, որ տիրապետեն զինվորական որոշակի հմտությունների: Հիմա ատեստավորման միջոցով բարձրացնում ենք զինվորականների աշխատավարձերը, որպեսզի մեր զինվորականներն անցնեն իմ ասած ճանապարհը»,- պատասխանեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ ամեն հնարավոր բան արվում է բանակում փոփոխություններ կատարելու համար, և այսօր նրանք աշխատում են այն ուղղությամբ, որ զինվորականը գիտակցի, որ պետության պաշտպանության պատասխանատվությունը իր ուսերին է, և եթե պետությունը վստահել է իրեն պահպանել երկրի անվտանգությունը, պիտի վստահ լինի, որ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը:

 

«Այս ամենով մենք ընդգծում ենք և առանձնահատուկ գնահատական ենք տալիս նրանց, ովքեր և բարոյական, և ֆիզիկական, և ինտելեկտուալ կարողություններին տիրապետում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է պետական համակարգը փոխելուն՝ վարչապետը նշեց, որ այն բավականին մեծ է և այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները միանգամից նկատելի չեն, բայց փոփոխություններ տեղի են ունենում:

 

«Ուրիշ բան եմ ուզում ասել՝ ինչ խնդրի հետ ենք մենք բախվում. շատ դեպքերում մենք կարող ենք ազատվել մարդկանցից, ես չեմ խոսում նշված ապապետականից, այդ առումով մեր կարծիքը միանշանակ է, նրանք պետք է դուրս բերվեն պետական կառավարման համակարգից, բայց կան մարդիկ, որոնք չարամիտ չեն կամ հոգնած են, կամ նրանց հմտություններն արդեն ժամանակակից պայմաններին բավարար չեն և, այո, կարող են այդ մարդիկ  չաշխատել: Իմիջիայլոց ասեմ, որ պետական համակարգում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան: Ինչու՞ են թափուր, որովհետև այդ աշխատանքը գրավիչ չէ»,- պատասխանեց վարչապետը:

Մանրամասները տեսանյութում՝ 

624