Պետք է լինեն նշանակման հստակ ցուցումներ․ ԱՆ-ն՝ հակաբիոտիկների մասին. լուսանկար
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են ազդում նաև մարդու օրգանիզմում բնակվող օգտակար մանրէների վրա:
Բայց սա ամենևին չի նշանակում, որ հակաբիոտիկները կորցնում են իրենց կարևոր, հաճախ կյանք փրկող դերը: Շատ հիվանդությունների բուժման համար պետք է կիրառվեն հակաբիոտիկներ: Սակայն պետք է լինեն նշանակման հստակ ցուցումներ, իսկ դեղամիջոցի տեսակը, դեղաչափը և տևողությունը պետք է համապատասխանեն արդի բժշկագիտության մոտեցումներին: Հակառակ դեպքում` հնարավոր է կայունություն առաջանա հակաբիոտիկի հանդեպ և այն այլևս պացիենտի բուժման գործում ազդեցություն չունենա:

25 Նոյեմբեր, 2023 20:31
903
Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
17 Հոկտեմբեր, 2026 23:15
Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով
17 Հոկտեմբեր, 2026 21:42
Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
17 Հոկտեմբեր, 2026 21:39
Հանրապետութունում կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրսգրման պարտադիր պահանջ
10 Ապրիլ, 2023 19:23
Հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը նպաստում է հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը և տարածմանը. ԱՆ
31 Մարտ, 2021 22:28
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից
31 Մարտ, 2021 20:02