Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը Facebook-ի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրքական մարդասպան ԱԹՍ-ների ապօրինի կիրառումը փաստաթղթավորված է, ինչպես Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում։ «Առանց գերմանական արդյունաբերության ակտիվ աջակցության՝ այդ ԱԹՍ-ների արտադրությունը հնարավոր չէր լինի։ Բավարական ընկերությունները մատակարարում են մարտագլխիկներ, ապահովում են ծրագրային աշխատանքով ու դիզելային շարժիչներով»,- գրել է նա։

 

Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորը հայտարարել է․ «Երբ դեմոկրատական հանրությունը գրոհում է կասետային ռումբերով, ավելի լուրջ ճգնաժամ է, քան կորոնավիրուսը։ Դա այն է, ինչ երկու խելագարներ՝ Բոսֆորն (նեղուց Թուրքիայում) ու Բաքուն, անում են Լեռնային Ղարաբաղում։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ տրամադրել Ադրբեջանին։ Սա ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով: Որպես անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ՝ ես ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։


© factor.am

 

 

795