
ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Ալավերդու համայնքապետարանում:
«Նիստը գումարվել է, օրենքի տառին համապատասխան նիստը ընթանում էր, արդեն ավագանիները քվեարկում էին, քվեաթերթիկները գցում էին քվեատուփը ու մեկ էլ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը, որն ավագանու անդամ չի հանդիսանում, մտել է դահլիճ ու շուռ տվել քվեատուփի պարունակությունը: Հիմա այստեղ ոստիկանությունը ինչ-որ գործողություն պե՞տք է կատարի, թե՞ չպետք է կատարի»,- ասաց Վահագն Ալեքսանյանը և նշեց, որ ՏԻՄ-ը նախևառաջ ավագանին է:
«Մարդիկ մտել են խուլիգանական պահելաձևով, սպառնալիքներով, հայհոյանքներով շուռ են տվել քվեատուփը, ոստիկանությունը կատարել է իր պարտականությունները: Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են այդպես կարելի է հարց լուծել»,-ասաց նա: