Սիրելի քաղաքացիներ, ես ներողություն եմ խնդրում, որ դուք պարբերաբար ականատես եք լինում ինչ-որ ջղաձգումների մարդկանց կողմից, որոնք ներկայացնում են մի քաղաքական ուժ, որն իր բնույթով հպատակության, ստրկության մի յուրահատուկ ցուցիչ է և կարելի է ասել պատմական ցուցանմուշ:  Այս մասին այսօր Ազգային ժողովի իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության ելույթներին:

Պատգամավորը հիշեցրեց 2013 թվականին ԵԱՏՄ ինտեգրումը: «Տարիներ շարունակ բանակցություններ էր վարում եվրոինտեգրման շուրջ, մի գիշերում ինչ-որ մեկը ըստ երևույթին Բադեն-Բադենից դեռ խումարի մեջ մնացած, գնաց ու մի գիշերում որոշեց, որ պետք է եվորինտեգրման վեկտորը փոխի դեպի ԵԱՏՄ ինտեգրում: Չար լեզուներն ասում են,- խորհուրդ եմ տալիս չհավատալ,- որ դրան նախորդել է վզակոթին ինչ-որ մի հարված, բայց ես այդ կանխավարկածը իրատեսական չեմ համարում»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքին, նա ասաց, որ այն ժամանակ  ավանսով մեր զինվորներին սպանող զենքերը բիզնես էին համարում:

735