Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թեւում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թեւում։

 

Ծավալված մարտական  գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ 

 

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

 

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է  հակառակորդի մեկ զինտեխնիկա։

 

«Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորում»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։

 

561