12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա
Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ. վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022թ.-ի թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հետևաբար՝ 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասված է հայտարարությունում:
06 Դեկտեմբեր, 2023 23:12
883
Ախուրյան համայնքում բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար
31 Հուլիս, 2026 21:27
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
20 Հուլիս, 2026 13:44
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16 Հուլիս, 2026 15:47