Չինաստանը պատրաստ է ԵՄ-ին առանցքային առևտրատնտեսական գործընկեր համարել
Չինաստանը պատրաստ է Եվրամիությանը դիտարկել որպես առանցքային առևտրատնտեսական գործընկեր և ամրապնդել մատակարարման համատեղ շղթաները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«Չինաստանը պատրաստ է ԵՄ-ն դիտարկել որպես առևտրատնտեսական համագործակցության առանցքային գործընկեր, գիտական և տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության առաջնահերթ գործընկեր և հուսալի գործընկեր արտադրության և մատակարարման շղթաներում»,- մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը Սի Ցզինպինի խոսքերը, որը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Ինչպես պարզաբանել է Չինաստանի ղեկավարը, Պեկինը մտադիր է եվրոպական կողմի հետ հարաբերությունները կառուցել փոխշահավետ հիմքերի վրա և ձգտելու է փոխադարձ զարգացման։
07 Դեկտեմբեր, 2023 17:42
654
Չինաստանը Իրանին չի տրամադրել հետախուզական տվյալներ ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության ընթացքում․ ԱԳՆ
06 Հոկտեմբեր, 2026 17:21
Չինաստանում բանկերի թիվը չորս տարվա ընթացքում կրճատվել է գրեթե մեկ քառորդով
05 Հոկտեմբեր, 2026 17:13
Ծինփինը նշել է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում նոր պատմական փուլի մասին
25 Սեպտեմբեր, 2026 11:48