Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ չպետք է ներառի Մինսկի խմբի համանախագ երկրների խաղաղապահներին, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների կամ հարևան երկրների խաղաղապահները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը՝ Լոս-Անջելեսում հայ համայնքի ներկայացուցչների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկանում ենք asbarez.com-ից:

«Թուրքիայի ցանկացած տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հայաստանի համար անընդունելի է: Մենք հավատում ենք, որ երկու երկրներն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ համատեղ խաղաղապահ ուժեր ստեղծելու համար, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում ՝ հրադադարի ռեժիմը պահելու համար », — ասել է պարոն Օ’Բրայանը:

 

159