Նախագծով առաջարկվում է կարգավորել վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքերում վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում:

«Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ մանրամասն ներկայացնելով առաջարկվող լրացումները: Լևոն Բալյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանել է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերող իրավակարգավորումները:

Տրդատ Սարգսյանը ներկայացրել է գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 11-ին:

523