Հաղորդավար Ավետ Բարսեղյանն «Ինստագրամի» իր էջում կիսվել է մի տեսանյութով։

Տեսանյութում վերջինս ասում է՝ «Ես եղել եմ կոմայում, այնտեղ շատ մեծություններ կային, բայց ես ոչ ոքի հետ չնկարվեցի»։

Հիշեցնենք՝ Բարսեղյանը վերջին հաղորդումներից մեկի ժամանակ հայտնի էր դարձել իր հետևյալ հայտարարությամբ․ «Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը, ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները, բան․․․»։

Նրա այս խոսքերը տարբեր քննադատությունների, հեգնանքի ու ծաղրի առարկա էր դարձել օգտատերերի շրջանում։

4218