«Դվին» մյուզիք-հոլի ցուցասրահում տեղի կունենա Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ

Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ ժամը 12։00-20։00-ին, «Դվին» մյուզիք-հոլի ցուցասրահում տեղի կունենա Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, ուր կտիրի տոնական մթնոլորտ և բարձր տրամադրություն: Տոնավաճառի այցելուները կարող են մեկ վայրում գտնել Ամանորն և Սուրբ ծննդյան օրվան նվիրված բազմաթիվ իրեր:
Ներկայացված են լինելու տոնական զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Կլինի նաև քաղցրավենիքի լայն տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված քաղցրահամ չրեր։
Մուտքն ազատ է: Կազմակերպիչ՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամ:
Բաց մի´ թողեք ձեր սիրելիների համար հետաքրքիր և ինքնատիպ նվերներ ձեռք բերելու հնարավորությունը:
14 Դեկտեմբեր, 2023 15:16
1003
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ՏԿ-ն ուժի մեջ է մտնում 2026-ի հունվարի 1-ից
12 Հունիս, 2025 11:03
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք
22 Ապրիլ, 2025 11:56
Քրեակատարողական ծառայողները բուժակի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ալկոհոլ
01 Ապրիլ, 2025 14:49