
90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին:
Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների։ Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն։
Շոն Քոներին ծնվել է 1930 թվականին: Նրա մանկությունն անցել է Էդինբուրգի Ֆաունթինբրիջ շրջանում, 14 տարեկանում լքել է դպրոցը:
1948 թվականին ծառայության է անցել թագավորական նավատորմում, սակայն հետագայում առողջական խնդիրների պատճառով զորացրվել է: Զբաղվել է նաև բոդիբիլդինգով:
Քոներին ակտիվ զբաղվում էր քաղաքական գործունեությամբ և հանդիսանում էր Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ, և կողմ էր երկրի Անգլիայից ամբողջովին անկախանալու գաղափարին: