Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում քաղաքացին մահացել է:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացողը, ով տարեց էր՝ ՀՀ քաղաքացի է եղել․ «Նախնական տվյալներով սրտի հետ կապված խնդիր է ունեցել և արձանագրվել է մահ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և վերջնական իրավական գնահատականը կտրվի ստացվելիք եզրակացության արդյունքներից ելնելով»։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ օդանավը, որտեղ դեպքը տեղի է ունեցել՝ պատկանել է ռուսական ավիաընկերության։

2049