Գլխավոր Լուրեր Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

29
0

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում,  էլեկտրականության տատանումներ են գրանցվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:

Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,- նշեցին ՃԿԿ-ից:

Նշենք, որ այսօր հոսանքազրկվել է նաև AraratNews.am-ի խմբագրությունը: