Գլխավոր Լուրեր Տեխզննման կտրոնների նոր համակարգ է գործում. նախարար

Տեխզննման կտրոնների նոր համակարգ է գործում. նախարար

23
0

Գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են Հայաստանում գործող տեխզննման բոլոր կենտրոնները: Այսօր լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ ոլորտն ազատական է. ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, ստանալ լիցենզիա, որն իրեն թույլ կտա միանալ այս համակարգին և տեխզննմամբ զբաղվել։

Գործադիր մարմնի անդամի  խոսքով՝ օնլայն համակարգի շնորհիվ  հնարավոր կլինի ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից: