Գլխավոր Լուրեր Թումանյանի տուն-թանգարանից փող չի «մուրացել». հիմնադրամի պարզաբանումը

Թումանյանի տուն-թանգարանից փող չի «մուրացել». հիմնադրամի պարզաբանումը

20
0

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցուցակը:

«Ֆեյսբուքի» օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել, քանի որ ցուցակում կան մշակութային օջախներ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան,  Պուշկինի անվան N 8 դպրոց, որոնցից, ըստ մեղադրողների, գումար են մուրացել:

Araratnews.am-ը  կապ հաստատեց «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի հանրային կապերի բաժնի հետ՝ պարզաբանում լսելու «փող մուրալու» որակման մասին: Ի պատասխան բարեգործական հիմնադրամից տեղեկացրին. «Սիթի օֆ սմայլ»  կամ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից փող չի «մուրացել»։ «Թանգարանի կոլեկտիվը քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու նպատակով հիմնադրամին նվիրատվություն է արել սեփական նախաձեռնությամբ՝ Ամանորից առաջ։ Այս մասին հաղորդագրություն և շնորհակալական խոսք է հրապարակվել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում»: