Գլխավոր Լուրեր Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը՝ Հունաստանի վարչապետին

Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը՝ Հունաստանի վարչապետին

5
0

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հայտարարությանը, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Անկարայի դեմ:

Ցիպրասի հայտարարության գլխավոր պատճառն այն է, որ թուրքական կողմը նավթի և գազի հորատման աշխատանքներ է սկսել պաշտոնական Նիկոսիայի բացառիկ տնտեսական գոտում։

Ի պատասխան  Ցիպրասի հայտարարությանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից  հայտնել են. «Հունաստանի և Հարավային Կիպրոսի ղեկավարությունները շարունակում են  չարաշահել Եվրամիության անդամ լինելու հանգամանքը։ Ամենաբարձր մակարդակով հղված մեր ուղերձները չափազանց պարզ են։  Մենք պահպանում ենք այս հարցում մեր վճռական դիրքորոշումը»։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am